ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

2015-08-10T11:11:48+00:00 10/08/2015|Լրահոս|

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2014 թ.-ից կազմակերպում է երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոց: Այս տարի Գյումրիում անցկացված դպրոցը նվիրված է եղել Ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրել է «Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրավունքի վերականգնման հիմնահարցեր» խորագիրը:

Արդեն երկրորդ տարին է, երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցին մասնակցում և առանձին զեկուցումով հանդես է գալիս ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանը: Այս անգամ նա ներկայացել է «Արհեստները` ցեղասպանության համատեքստում» թեմայով դասախոսությամբ: Կ. Բազեյանի զեկուցումն ուղեկցվել է համապատասխան լուսանկարների ցուցադրությամբ, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Զեկուցման ավարտին ներկաները Կ. Բազեյանին բազմաթիվ հարցեր են ուղղել: Նրա կարծիքով երիտասարդ պատմաբանների դպրոցը կարևոր առաքելություն ունի. «Դպրոցի նպատակը երիտասարդ մասնագետներին արդի պատմագիտական և հայագիտական հետազոտություններին, ուսումնասիրություններին ծանոթացնելն ու նոր գիտելիքներ փոխանցելն է, ինչը խիստ անհրաժեշտ է նրանց մասնագիտական աշխատանքում»:

Դպրոցի աշխատանքներին` որպես դասախոս մասնակցել են մասնագետներ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից, ՀՀ Ազգային արխիվից, ՀՀ պետական միգրացիայի վարչությունից: