ՊՈԱԿ-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

ՊՈԱԿ-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

2015-09-18T11:23:53+00:00 16/09/2015|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանների մուտքը սեպտեմբերի 21-ին՝ անկախության տոնի առթիվ ազատ կլինի: Անկախության տոնին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ կիրականացնեն նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունները:

Արագածոտնի մարզ

• Սեպտեմբերի 18-ին Աշտարակի քաղաքապետարանում կբացվի մարզի պատանի գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես:

Արարատի մարզ

• Սեպտեմբերի 18-23-ը կանցկացվի «Անկախությունն իմ աչքերով» խորագրով շարադրության մրցույթ Հնաբերդ համայնքի հիմնական դպրոցում:

• Սեպտեմբերի 18-ին Ուրցաձոր համայնքի հիմնական դպրոցում կանցկացվի բաց դաս` նվիրված անկախության տոնին:

Գեղարքունիքի մարզ

• Սեպտեմբերի 17-22-ը, Մարտունի քաղաքի մշակույթի պալատում, կներկայացվի մարզի հուշարձանների լուսանկարների ցուցադրություն:

Լոռու մարզ

• Սեպտեմբերի 18-25-ը Վանաձորի թիվ 8 դպրոցում հնարավորություն կլինի ծանոթանալու Լոռու և Շիրակի մարզերի հուշարձանների լուսանկարների շրջիկ ցուցադրությանը:

Կոտայքի մարզ

• Սեպտեմբերի 19-21-ը կկազմակերպվի «Եռագույնը Արագածի գագաթին» արշավ՝ զինծառայողների և դպրոցականների մասնակցությամբ:

Սյունիքի մարզ

• Սեպտեմբերի 22-ին, Մեղրի քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտների մասնակցությամբ, կանցկացվի «Անկախության համար պայքարի հետքերով» թեմայով բաց դաս՝ Ագարակ քաղաքի N զորամասում:

Տավուշի մարզ

• Սեպտեմբերի 21-ին Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանում կանցկացվի մարզի հուշարձանների լուսանկարների ցուցադրություն:

Շիրակի մարզ

• Սեպտեմբերի 19-21-ը Գյումրիի «Հովհեննես Շիրազի հուշատուն-թանգարանում» կգործի «Հետադարձ հայացք 100 տարի անց» թեմայով ցուցահանդես, որը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի Կարս և Անի քաղաքների հուշարձանները: Այն զուգահեռ կուղեկցվի Ալեքսանդրապոլ-Գյումրի քաղաքի հուշարձանների մասին պատմող սլայդ-ցուցադրությամբ:

Վայոց ձորի մարզ

• Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորի պետական քոլեջում կանցկացվի բաց դաս՝ «Վայոց ձորը Հայաստանի հանրապետության անկախության տարիներին» թեմայով:
• Նույն օրը, Արենիի Ս. Աստվածածին եկեղեցու բակում, տեղի կունենա արենցի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշ-երեկո:
• Սեպտեմբերի 21-ին Մոմիկի անվան զբոսայգում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն:

Երևան

• Սեպտեմբերի 19-ին, ժամը` 12:00 Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցում կբացվի Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու 1100 ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրություն:

Անկախության տոնին նվիրված միջոցառումնր կլինեն նաև ամբողջ ամսվա ընթացքում:

Արագածոտնի մարզ

• «Արագածոտնի ամրաշենները» թեմայով բաց դաս կանցկացվի N զորամասում:

Կոտայքի մարզ

• «Փոքր Մհեր» կրթահամալիրում կներկայացվի անկախության թեմայով զեկույց և հատվածներ կցուցադրվեն «Խոնարհված հերոսներ» տեսաֆիլմից:
• Թեղենիք համայնքի միջնակարգ դպրոցում կնթերցվի «Հանուն անկախության» թեմայով զեկույց, ապա կցուցադրվեն հատվածներ՝ «Խոնարհված հերոսներ» տեսաֆիլմից: