ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՇԱՎ` ԴԵՊԻ ԱՐԱԳԱԾԻ ԳԱԳԱԹ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՇԱՎ` ԴԵՊԻ ԱՐԱԳԱԾԻ ԳԱԳԱԹ

2018-03-29T15:57:42+00:00 23/09/2015|Կոտայք, Լրահոս|

Օրերս Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնած «Եռագույնը Արագածի գագաթին» խորագրով արշավ-էքսկուրսիան նվիրված է եղել ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին: Արշավի երթուղին անցել է պատմական մի շարք հուշարձանների տարածքներով, մասնակցել են Աբովյան քաղաքի թիվ 1 Արհեստագործական ուսումնարանի սաները, ուսուցիչները` տնօրեն Մ. Շահբազյանի ղեկավարությամբ, ինշպես նաև ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները: Ընդհանուր առմամբ արշավին մասնակցել է 24 մարդ: Արագածի գագաթին եռագույնը ծածանելուց հետո միջոցառման մասնակիցները այցելել են Ամբերդի պատմական հնավայր, որտեղ Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության պետ Մ. Մանուկյանը նրանց ծանոթացրել է հուշահամալիրի պատմությանը:

Նույն օրը բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել մարզի գրեթե բոլոր կրթական, մշակութային օջախներում, որոնց մասնակցել են նաև Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները: