ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐՆ ԵՆ ՀԻՇԵԼ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐՆ ԵՆ ՀԻՇԵԼ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:58:07+00:00 23/09/2015|Լոռի, Լրահոս|

Լոռու ՊՄՊ մարզային ծառայության և Վանաձորի Անուշ Մաթևոսյանի անվան N 8 հիմնական դպրոցի հետ համատեղ, սեպտեմբերի 21-ի առթիվ, կրթօջախում անցկացվել է «Հին երկիր, երիտասարդ պետություն» խորագրով միջոցառում, որին ներկա են եղել ոչ միայն դպրոցի մանկավարժները, աշակերտներն ու ծնողները, այլև Լոռու մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաներ, արցախյան հերոսամարտին մասնակցած ազատամարտիկներ, մտավորականներ:

Բացման խոսքով հանդես են եկել կրթօջախի զինղեկ Գագիկ Քարհանյանը, դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը: Միջոցառումը ողջունել են նաև Լոռու ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա. Գերյանը և գիտաշխատող Հ. Մարուքյանը: Այնուհետև, աշակերտների մասնակցությամբ երաժշտական ցերեկույթի ընթացքում, անդրադարձ է կատարվել անկախության համար մղված պայքարի դժվարին օրերին, հայ ժողովրդի միասնությանը, համառ պայքարին ու հաղթանակին:

Միջոցառման ընթացքում կրթօջախի կողմից պատվոգրեր են հանձնվել անկախության օրվա կապակցությամբ դպրոցում անցկացված հրաձգության մրցույթի հաղթողներին: Վերջում հնչել են ազգային-ազատագրական երգեր և, որպես ժողովրդի միասնության խորհրդանիշ, միջոցառումը եզրափակվել է «Միասնության շուրջպար»-ով: