ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

2018-03-29T15:58:07+00:00 29/09/2015|Լոռի, Լրահոս|

Հայաստանի անկախության 24 ամյա տարեդարձի առթիվ, Լոռու ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների, Ստեփանավանում տեղակայված N զորամասի զինծառայողների և աշակերտների մասնակցությամբ իրականացվել են հուշարձանների տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Մարզային ծառայության և զորամասի միջև արդեն ավանդական դարձած համագործակցության արդյունքում,բարեկարգմա ն աշխատանքներն իրականացվել են Գարգառ, Գյուլագարակ, Կուրթան, Լեջան և Յաղդան համայնքների Երկրորդ աշխարհամարտի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանների տարածքներում, Լեջան գյուղի Կարմիր վանք եկեղեցու շրջակայքում, Կուրթան գյուղի զորավար Անդրանիկի հուշարձանի տարածքում:

Հուշարձանների մաքրման գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար մարզային ծառայության պետ Ա. Գերյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության անունից, շնորհակալագրեր է հանձնել Յաղդան և Լեջան գյուղերի դպրոցների տնօրեններին:

Աշխատանքների ավարտին Լեջանի Կարմիր վանք եկեղեցու և Յաղդանի Թևավոր խաչքարի մոտ մարզային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է բաց դաս, որի ընթացքում ներկայացվել են տարածաշրջանի նշանավոր հուշարձանների պատմությունն ու այլ մանրամասներ:

Հուշարձանների մաքրման համատեղ աշխատանքները լավագույն վկայությունն են, որ հայ զինվորը ոչ միայն հայրենի սահմանների պաշտպանն ու պահպանն է, այլև՝ երկրի պատմամշակութային ժառանգության: