ԿՈՄԻՏԱՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱԳԱՐԱՆՈՒՄ

ԿՈՄԻՏԱՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱԳԱՐԱՆՈՒՄ

«Եվրոպական ժառանգության օրերը» նշվել են նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Կազմակերպվել է «Կոմիտաս վարդապետ» խորագրով ցուցադրություն՝ նվիրված հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին: Ներկայացվել են Կոմիտասի լուսանկարները, նոտաներ, վարդապետի մասին հայտիների / Դ. Շոստակովիչ, Կլոդ Դե Բյուսի/ խոսքերից հատվածներ, հայ գրողների / Հ. Սահյանի, Պ. Սևակի, Ե. Չարենցի, Հ. Շիրազի և մյուսների/ բանաստեղծությունները՝ նվիրված Կոմիտասին: Արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանն իր բացման խոսքում անդրադարձել է Կոմիտասի կյանքին ու ստեղծագործությանը: Ցուցադրության բացմանը ներկա են եղել նաև Բաղրամյան համայնքի միջնկարգ դպրոցի աշակերտները, որոնք հատվածներ են արտասանել Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից:

Ցուցադրությունն ուղեկցվել է Կոմիտասի երաժշտությամբ: Օրվա ընթացքում արգելոց-թանգարանի բոլոր այցելուներին մանրամասնորեն ներկայացվել է ցուցադրությունը: