ԲԱՑ ԴԱՍ՝ ԼՈՌԻ ԲԵՐԴՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ՝ ԼՈՌԻ ԲԵՐԴՈՒՄ

2018-03-29T15:58:07+00:00 09/10/2015|Լոռի, Լրահոս|

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում, «Ճանաչենք մեր մշակութային ժառանգությունը» խորագրի ներքո անցկացվել է բաց դաս` «Միասին բացահայտենք մեր մշակութային արժեքները» թեմայով: Դասն անցկացվել է Վանաձորի 11-րդ ավագ դպրոցի աշակարտների համար: Ընդհանրապես, «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում, տարվա ընթացքում, նույն թեմայով բաց դասի է մասնակցել 50-ից ավելի աշակերտ: Վանաձորի ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է նախ էքսկուրսիա՝ արգելոցի տարածքում, ապա «Լոռի բերդ» քաղաքատեղի» արգելոցի վարիչ Կիմկի Սերոբյանն անցկացրել է բաց դաս, որտեղ անդրադարձել է Օսմանյան կայսրության իրականացրած հայերի ցեղասպանությանն ու մեր մշակութային արժեքների ճակատագրին:

Բաց դասի ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում դպրոցականները արգելոցի վարիչին բազմաթիվ հարցեր են ուղղել՝ սկսած Լոռվա թագավորությունից մինչև պատմամշակութային արգելոցի այսօրվա գործունեությունը, պեղումները, վերականգնման խնդիրները: