ԱՄՓՈՓՎԵԼ Է ՊՈԱԿ-Ի 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՊՈԱԿ-Ի 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2015-12-23T15:43:37+00:00 December 21st, 2015|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունները, արգելոցները, արգելոց-թանգարանները և բաժինները դեկտեմբերի 15-18-ը ներկայացրել են 2015 թավականի կատարած աշխատանքը:

ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ, ՊՈԱԿ-ի մասնաճյուղ ՊՄՊ մարզային ծառայությունների, արգելոց-թանգարանների, արգելոցների և բաժինների հաշվետվությունների ընդունման, քննարկման և վերլուծության նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ Սեյրան Առաքելյանը համառոտ ներկայացրել է 2015 թվականին ՊՈԱԿ-ի կատարած հիմնական աշխատանքը, խոսել ձեռքբերումների և առաջիկա խնդիրների մասին: Ս. Առաքելյանի գնահատմամբ, 2015 թավականը ՊՈԱԿ-ի համար բեղմնավոր ժամանակահատված էր, կատարված աշխատանքն ավելի ծավալուն:

«Եթե 2013 թ-ի սուբսիդիայի տրամադրման պայմանագիրը ներառում էր 18 կետ, 2014-ին՝ 46, ապա 2015-ին այն կազմված էր 77-կետից : Եթե դրան ավելացնենք աշխատանքային պլանով նախատեսված և սուբսիդիայի տրամադրման պայմանագրով չներառված այն բոլոր լրացուցիչ աշխատանքները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին, Եվրոպական ժառանգության օրերին և մյուս կարևոր միջոցառումները, կարելի է արձանագրել, որ իրականացվել է հսկայածավալ աշխատանք», -ասաց Սեյրան Առաքելյանը: Նա կարևորել է նաև ՊՈԱԿ-ի գործունեության գիտական ուղղվածությունը և նշել, որ 2014 թ-ի IV-րդ և 2015 թ-ի ընթացքում տպագրվել են աննախադեպ թվաքանակով` 18 անուն գրքեր, որոնք ներկայացվել են հոկտեմբերի 30-ին կայացած շնորհանդեսին: Տպագրության է պատրաստվում ևս 5 գրքի հրատարակություն, բացի այդ լույս կտեսնի նաև ՊՈԱԿ-ի տարեկան հաշվետվությունը: ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը ուրախությամբ նշել է նաև ՊՈԱԿ-ի և օտարերկրյա գիտական ու այլ կառույցների` Վարշավայի համալսարանի, ՌԴ Դ. Լիխաչովի անվան մշակութային և բնական ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի, Բելառուսի հանրապետության Գրոդնոյի Յանկի Կուպալայի անվան համալսարանի և ԼՂՀ-ի հետ համագործակցության մասին: Իրականացվել են «Մեծամոր. կեսդարյա պեղումների տարեգրություն» միջազգային, «Տաթևի վանքը՝ հոգևոր, մշակութային և դպրության կենտրոն» խորագրով գիտաժողովները: ՊՈԱԿ-ը աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությանը «Թորոս Թորամանյան 150» միջազգային գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին: Նա կարևորել է մարզային ծառայությունների համագործակցությունը պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման ու իրավապահ մարմինների հետ՝ հուշարձանների պահպանության և իրավախախտումների դեպքերի կանխարգելման ուղղությամբ: Ս. Առաքելյանը արձանագրել է, որ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում հաստատվել է «Գառնիի» պատմամշակութային արգելոց-թանգարանի՝ թանգարանի շենքի նախագիծը, քննարկվել է «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի թանգարանի շենքի նախագծի էսքիզ-առաջարկը: Պատրաստ է քննարկման ներկայացնելու «Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցի ավտոկայանատեղիի էսքիզ-առաջարկը: ՀՀ կառավարություն են ներկայացվել «Ամբերդ» արգելոցի, «Բերդի» թանգարանի ստեղծման, «Ագարակ» արգելոց-թանգարան ՊՈԱԿ-ի վերակազմավորման ու գործարկման որոշումների նախագծերը:

ՊՈԱԿ-ի մասնաճյուղ ՊՄՊ մարզային ծառայությունների, արգելոց-թանգարանների, արգելոցների և բաժինների հաշվետվությունների ընդունման, քննարկման և վերլուծության առաջին երեք օրերին հանձնաժողովի անդամները, ըստ ոլորտների և աշխատանքային պլանների, ներկայացրել են հուշարձանների պահպանության, հանրահռչակման, գիտակրթական, գիտահետազոտական, գիտացուցադրական աշխատանքների ուղղությամբ մարզային ծառայությունների, արգելոցների և արգելոց-թանգարանների իրականացրած գործունեությունը, խոսել բաժին-մասնաճյուղ համագործակցության մասին, առանձնացրել կարևոր միջոցառումները և գնահատել կատարված աշխատանքը : Հանձնաժողովի անդամները մարզային ծառայությունների պետերին ու մասնաճյուղերի վարիչներին հորդորել են 2016-ին լինել ավելի ակտիվ իրենց նախաձեռնություններում:

Հաշվետվության չորրորդ օրը հանձնաժողովը՝ մասնակցությամբ ՊՈԱԿ-ի փոխտնօրենների, գիտնական-քարտուղարի և գլխավոր ֆոնդապահի լսել են կազմակերպության յոթ բաժինների՝ աշխատանքային պլանով և սուբսիդիայի տրամադրման պայմանագրի կետերով նախատեսված աշխատանքների հաշվետվությունը: