ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում, փետրվարի 7-ին, ժամը 11-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հուշարձանի տարածքում տեղի կունենա ՀՀ Զինված ուժերի ձմեռային զորակոչի զինծառայողների /Արմավիրի մարզի N զորմաս/ երդման արարողությունը:

Նմանօրինակ միջոցառումների սկիզբը դրվել է անցյալ տարի: Այն նպատակ ունի ամրապնդել բանակ-մշակույթ կապը, խթանել ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը, հանրահռչակել պատմամշակութային հուշարձանները, դրանք պահպանել ու փոխանցել սերունդներին: