ՆՈՐ ԽՈՐԱԳԻՐ. «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

ՆՈՐ ԽՈՐԱԳԻՐ. «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

2016-02-05T16:03:58+00:00 05/02/2016|Լրահոս|

Հարգելի ընթերցող հուշարձանների հանրահռչակումը, ուսումնասիրումն ու պահպանությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթների ու լիազորությունների շրջանակում է, որն էլ իրականացվում է «Պահպանության ծառայության» մարզային ծառայությունների և մասնաճյուղերի միջոցով: Պահպանությունից ոչ պակաս կարևոր է նաև այդ հուշարձանների հանրահռչակումը: ՊՈԱԿ-ի պաշտոնական` հushardzan.am կայքէջի համապատասխան սյունակներում դուք հնարավորություն ունեք ծանոթանալու հանրապետության մարզերի հուշարձաններին, հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն քաղել դրանց մասին: Գիտաճանաչողական հոդվածների, տեղեկույթների ու լրահոսի հետ մեկտեղ, այսուհետ ՊՈԱԿ-ի կայքէջում «Հայկական մշակութային ժառանգությունը» խորագրի ներքո կարող եք ծանոթանալ նաև ՊՈԱԿ-ի ֆոնդերում, մասնաճյուղ արգելոց-թանգարաններում և արգելոցներում պահվող գտածոներին, իրերին ու առարկաներին: Համագործակցելով նաև ԼՂՀ-ի և Վրաստան-ի մեր գործընկերների հետ հոդվածներ ու տեղեկույթներ կհրապարակենք նաև Արցախում ու Վրաստանում գտնվող հուշարձանների մասին, հարցազրույցներ` ոլորտի մասնագետների հետ:

Հուսով ենք, որ պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված մեր նախաձեռնությունը օգտակար տեղեկույթ կբովանդակի և յուրօրինակ էքսկուրս-շրջագայություն կլինի թանգարանների, հուշարձանների տարածքներում: