ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

20170606_111003 «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի պետի հրավերով, հյուրընկալվել է իրավապահներին ու նրանց ծանոթացրել մարզի առավել հայտնի հուշարձաններին, որոնք կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին և նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ «Վայոց ձորի տուրիզմի կարևոր հուշարձանները» թեմայով զեկույցում Բարիս Քոչարյանն անդրադարձել է Նորավանքի, Թանահատի, Գնդեվանքի, Ցախաց քարի և ...

ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

01 «Մաքուր Հայաստան» խորագրի ներքո` «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի աշխատակիցները համատեղ սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Թանահատի վանական համալիրի տարածքում։ Մինչ մեծերը մաքրել ու բարեկարգել են վանական համալիրի տարածքը` փոքրիկները ներկաներին հիացրել են հայրենասիրական երգ ու պարի իրենց կատարումներով։ Միջոցառումը շարունակվել է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց թանգարանում: Մասնաճյուղի վարիչ Բարիս ...

«ԵՂԵԳՆԱՁՈՐՅԱՆ ՁՄԵՌ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹԱՆԱՀԱՏՈՒՄ

Изображение 012 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքապետարանի ջանքերով օրերս Թանահատի վանական համալիրի տարածքում անցկացվել է «Եղեգնաձորյան ձմեռ» խորագիրը կրող միջոցառում, որին մասնակցել են Եղեգնաձորի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, Եղեգնաձորի և Գլաձորի միջնակարգ դպրոցների աշակերտները: «Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը դպրոցականների համար ...

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Изображение 013 «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանի նախաձեռնությամբ Վերնաշենի միջնակարգ դպրոցում իրականացվել է «Ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվել են միջնադարից մինչև XX դարը հայ գյուղական կենցաղում օգտագործված իրեր` իլիկ, ճախարակ, սանդերք, օրորոց, արոր, տափան, եղան, հոսելի և այլն: Ցուցահանդեսի նպատակը նախկինում օգտագործված աշխատանքային գործիքների և կենցաղային իրերի մասին պատանիներին տեղեկացնելն էր։ Բարիս Քոչարյանը ...

ԲԱՑ ԴԱՍ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»-ՈՒՄ

Բաց դաս «Գլաձորի համալսարան»-ում «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Գլաձորի համալսարանի րաբունապետ Եսայի Նչեցի» խորագրով բաց դաս, որին ներկա են եղել Վերնաշենի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը` խոսելով ուսուցչապետ Եսայի Նչեցու մասին, անդրադարձել է Գլաձորի համալսարանի հիմնադրի և նշանավոր գործչի ծավալած գործունեությանը, ում անվան հետ է կապված նաև գրչության արվեստի զարգացումը: ...