ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Թեժ գիծ


Թեժ գծի հեռախոսահամարն է՝ (010) 54-55-70
Էլ. փոստի հասցեն՝ info@hushardzan.am
Թեժ գծի աշխատանքային օրերն ու ժամերը.
Երկուշաբթի – Ուրբաթ, 09:30 – 16:00



ԵՂԵԳԻՍ ԳՅՈՒՂԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է. ԱՀԱԶԱՆԳ ԹԵԺ ԳԾԻՆ

Եղեգիս գյուղի ս. Աստվածածին  եկեղեցին վթարային վիճակում է.  Ահազանգ  թեժ  գծին Փետրվարի 6-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի թեժ գծին ահազանգել է Եղեգիս գյուղի բնակիչ Սոս Բաբումյանը և տեղեկացրել, որ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին վթարային վիճակում է, որի հետևանքով հողաթափում է կատարվում: Քաղաքացին խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ հուշարձանը պահպանելու համար: Ս. Աստվածածին եկեղեցին (պետ. ցուցիչ` 9.21.9.) ...

Թեժ գծի երկու հեռախոսազանգը Կոտայքի մարզից է

goxtn Կոտայքի մարզի Գողթն համայնքի ղեկավարի տեղակալ Ոստանիկ Խաչատրյանը թեժ գծի միջոցով փորձել է տեղեկանալ սուրբ Աստվածածին եկեղեցու /պետ ցուցիչ 6.6.14, տեղական նշանակության/ վերանորոգման աշխատանքների մասին։ Նույն մարզի Արզական գյուղի բնակիչ էդիկ Գասլտյանն էլ տեղեկացրել է գյուղում գտնվող սուրբ Ստեփանոս եկեղեցու /պետ. ցուցիչ 6.15.9, տեղական նշանակության/ վտանգվածության մասին։     «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շնորհակալություն է ...

ԹԵԺ ԳԾԻ ՀԵՌԱԽՈՍԸ` ԹԵԺ Է.

Վերջին օրերին թեժ գծի հեռախոսը հաճախ է զանգում: Մեր հայրենակիցներն ահազանգում են ոչ միայն պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների, եկեղեցիների ու կոթողների խնդիրների մասին, այլ նաև` տարբեր հարցադրումներ անում: Վկան վերջին մի քանի օրերի զանգերն են։ Թեժ գծի աշխատակիցներն պատրաստակամ են լսել ու արագ արձագանքել դրանց: Կոտայքի մարզի Բջնի համայնքի բնակիչ Սլավիկ Սարգսյանը օրերս թեժ գծին հայտնել ...

Թեժ գծին ահազանգել են Նիզամի համայնքից

Արարատի մարզի Նիզամի համայնքի ղեկավար Արտավազդ Դունոյանն ահազանգել է թեժ գծին, որ համայնքում հաշվառված հուշարձանի տարածքում անձրևաջրերի ու ձնհալի հետևանքով հողը բացվել է։ Ի հայտ են եկել մարդկային ոսկորներ, կերամիկա, խեցու բեկորներ։ Գյուղի երկու հատվածներն իրար կապող ճանապարհն անցնում է հուշարձանի տարածքով և համայնքը ցանկանում է ասֆալտապատել ճանապարհը։ ՊՈԱԿ-ի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում ...

Առաջին զանգը թեժ գծին

Թեժ գծի առաջին հեռախոսազանգը մարտի 6-ին էր։ Լոռու մարզի Հաղպատ համայնքի ղեկավար Սերգո Քառյանին մտահոգել էր գյուղի` «Ասատուր Կախոյան»-ի /պետ. ցուցիչ 5.60.28/ եւ Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվող 1258 թ. «Աղբյուր» /պետ. ցուցիչ 5.60.33.1/ հուշարձանների նորոգման հարցը։ Գյուղապետը տեղյակ էր պահել, որ համայնքի ուժերով ցանկանում են նորոգել հուշարձաններն ու հայցում են ...