«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան 2019-10-22T14:38:25+00:00

«ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱ – ԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ  հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին:

1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:

Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր: Լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր բնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, զիկուրատ – «աստղադիտարան»:

Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական համալիրները: Միջնաբերդից 0,5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր տուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ: Այստեղ թաղվել են ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև բազմաթիվ նժույգներ, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, շներ և նույնիսկ` ծառաներ ու ստրուկներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, քանդականախշ փայտե զարդատուփերը, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված պերճանքի առարկաները:

Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորտ-կշռաքարն է (մ.թ.ա. XVI դ.) և բաբելոնյան մեկ այլ տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեքստով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դ.): Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Առաջավոր Ասիան և Հյուսիսային Կովկասը:

Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորն Արարատյան դաշտի արքունի քաղաքներից, կարևոր վարչաքաղաքական և մշակութային կենտրոններից մեկն էր:

Մ.թ.ա. VIII դ. Մեծամորը մտել է Վանի թագավորության (Ուրարտուի) մեջ: Կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարում` մինչև XVII դարը: Դրա լավագույն ապացույցներն են հայտնաբերված շինությունները, պարզ և ջնարակված խեցեղենը, պերճանքի առարկաները:
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ.: Ներկայումս այն գործում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:

Մուտքի տոմսերի գներ

ՀՀ քաղաքացիներ – 250 ՀՀ դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ – 1000 ՀՀ դրամ

ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ – 125ՀՀ դրամ

Ուսանողներ – 60 ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ – 100 ՀՀ դրամ

Էքսկուրիսա հայերեն լեզվով – 1500 ՀՀ դրամ

Էքսկուրիսա օտար լեզվով – 2500 ՀՀ դրամ

Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է.

ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը

Աշխատանքային ժամերը

Արգելոց-թանգարանը բաց է.

Երեքշաբթի – Շաբաթ 10:00-17:30 (մուտքը մինչև 10:30- 17:00) Կիրակի – 10:00-15:30

Արգելոց-թանգարանը փակ է. Երկուշաբթի օրերին

Հունվարի 28-ին արգելոց-թանգարանները կաշխատեն

26/01/2024|«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Լրահոս, Հրապարակումներ|

Հայոց բանակի օրը՝  հունվարի 28-ին, ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական [...]

Մեծամորի կարասը Պատմության թանգարանում՝ Հայաստանի կարասային թաղումների կողքին

13/10/2023|«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Լրահոս, Հրապարակումներ|

https://youtu.be/ZS3NN_abQRo

Կարասային թաղման առաջին ռենտգեն հետազոտությունը Հայաստանում․ «Լուրերի» անդրադարձը

14/09/2023|«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Լրահոս, Հրապարակումներ|

https://youtu.be/aKheZDBqtkY

Նոր գտածոների սպասումով․ մաքրման, չափագրման աշխատանքները շարունակվում են

12/09/2023|«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Լրահոս, Հրապարակումներ|

Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են։ Այս պահին [...]

Կարասային թաղում․ բացառիկ գտածո  Մեծամոր հնավայրի տարածքից

12/09/2023|«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Լրահոս, Հրապարակումներ|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի թանգարանային առարկաների վերականգնման  լաբորատորիայում մասնագետները ուսումնասիրում են [...]

Load More Posts