Լոռու մարզային գրադարանում անցկացվել է հուշ երեկո` նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին : «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցների և մարզային գրադարանի ջանքերով կազմակերպված միջոցառման ընթացքում մարզային ծառայության գիտաշխատող Հ. Մարուքյանը խոսել է Մեծ եղեռնին նվիրված մարզի հուշարձանների, խաչքարերի մասին (գ. Մեծ Պարնի, գ. Սարահարթ, գ. Մեծավան, գ. Շահումյան, ք. Ալավերդի, ք. Ստեփանավան):
Միջոցառումը շարունակել են ուսանողները` ներկայացնելով Հովհաննես Շիրազի բանաստեղծությունները և մեծ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները: Հնչել են նաև ազգային-ազատագրական երգեր:
Զեկուցումով հանդես են եկել Վանաձորի մանկավարժական համալսարանի և արվեստի պետական քոլեջի դասախոսներ, գրողներ: