ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ

ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ

Տավուշի մարզ, գ. Այգեձոր, պետ. ցուցիչ` 10.10.18

Գտնվում է Տավուշի մարզի Այգեձոր համայնքի կենտրոնում` Խնձորուտ գետի աջափնյա բարձրադիր բլրակի վրա: Այն կիսավեր վիճակում է: Միանավ կառույց է (V-VI դդ.)` շրջապատված խաչքարերով: Եկեղեցուն կից տարածքում է գտնվում միջնադարյան գերեզմանոցը, որտեղ առկա են արձանագրություններով տապանաքարեր (XVIII-XIX դդ.): Գետի վարարումների հետևանքով հուշարձանը հայտնվել է դժվարմատչելի տարածքում` վտանգելով խաչքարերի գոյությունը: Համագյուղացիների ջանքերով խաչքարերի մի մասը տեղափոխել է գյուղամիջյան գործող գերեզմանոց: Թեպետ հուշարձանի վերաբերյալ պատմական աղբյուրներում պահպանված տեղեկությունները կցկտուր են, սակայն դա ամենևին չի նվազեցնում կառույցի պատմաճարտարապետական արժեքը: