ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ

2015-03-06T15:23:10+00:00 06/03/2015|Uncategorized|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի կողմից Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կիրականացվեն հանրապետության մարզերում.

«Արփի» բնապատմական արգելոց. «Գարուն ա, ձյունա ա արել…» միջոցառում- ցերեկույթ նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին /ապրիլ/:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան. Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կենդանի երաժշտություն` գառնեցի դուդուկահարների մասնակցությամբ /ապրիլի 23-25/:

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան. Եղեռնին նվիրված նկարների ցուցադրություն Գետափի, Գլաձորի , Եղեգնաձորի, Մալիշկայի դպրոցներում /ապրիլ/:

««Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց. Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում խորագրով դասընթաց /ապրիլ/:

«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց. Ճարտարապետական արգելոցի տարածքում մաքրման աշխատանքներ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյակին /ապրիլ/:

«Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարան.«Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը» խորագրի ներքո բաց դասերի կազմակերպում /ապրիլ-մայիս/:

««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց. Հայոց եղեռնի 100 ամյակի միջոցառումների շրջանակներում Սիսիանի քաղաքապետարանի, «Զորաց քարեր» բարեկամների ակումբի և «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի աշխատակիցների այց Սիսիանի Հայոց եղեռնի հուշարձան /ապրիլի 24/:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան. Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառում /ապրիլ-սեպտեմբեր/:

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայություն. բաց դաս «Արագածոտն մարզի Հայոց Մեծ ցեղասպանության նվիրված հուշարձանները» /ապրիլի 29/:

ՊՄՊ Արարատի մարզային ծառայություն. սանմաքրում և բաց դաս Նոր Խարբերդ գյուղի Մեծ Եղեռնի զոհ խարբերդցիներին նվիրված հուշարձանի տարածքում /ապրիլ/:

ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայություն. հուշ-ցերեկույթ` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին Մայիսյան համայնքի դպրոցում /ապրիլի 24/:

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայություն. Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բաց դասի և ասմունքի երեկոյի անցկացում Մարտունու, Սևանի, Գավառի և Ճամբարակի դպրոցներում /ապրիլի 23-24/:

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայություն. «Հիշողություն և պահանջատիրություն» խորագրով հանդիպումների անցկացում /ապրիլի 23-24/:

ՊՄՊ Լոռու մարզային ծառայություն.Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված հուշ երեկոյի կազմակերպում և իրականացում՝ Լոռու մարզային գրադարանի հետ համատեղ, գրադարանում /ապրիլի 20-25/:

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայություն. «Հայոց ցեղասպանությունը՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործություն և ցեղասպանության շարունակությունը Շիրակում 1918-20 թթ.» խորագրով միջոցառում-բաց դաս Ջաջուռ համայնքի «Հուշաղբյուր Մեծ Եղեռնի Զոհերի» հուշահամալիրում Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի դպրոցների աշակերտների, ուսանողների, մանկավարժների և Շիրակի մարզում տեղակայված ՊՆ զորամասի զինվորների մասնակցությամբ՝ փաստավավերագրական նյութերի ցուցադրությամբ /ապրիլի 24/:

ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայություն. «Հիշողություն չունեցող ազգը չունի ապագա» խորագրով միջոցառում Կապանի թիվ 3 ցդպրոցի հետ համատեղ /ապրիլի 20/:

«Հայկական հուշարձանների վիճակը 20-րդ դարասկզբին» խորագրով միջոցառման կազմակերպում Սիսիանի ավագ դպրոցի հետ համատեղ /ապրիլի 18/, «Ապրենք, որ հիշենք» խորագրով միջոցառում ք. Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոցի հետ համատեղ /ապրիլի 16/, Հայոց Մեծ եղեռնին նվիրված տեսաֆիլմի, ցուցապաստառների ցուցադրություն Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցում /ապրիլի 10/, Մեծ եղեռնի զոհ Փարամազին նվիրված հանդիպում Փարամազի հուշարձանի տարածքում / ապրիլի 15/, Մեծ եղեռնի զոհ Խաչատուր Մալումյանին /Ակնունի/ նվիրված դասախոսություն Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցում /ապրիլի 18/:

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայություն. բաց դասեր` «Երիտթուրքերը, պատմության դատաստանի առջև», «Երիտթուրքերը, արևմտահայության ցեղասպանության կազմակերպիչների», «Հայոց ցեղասպանության միջազգային արձագանքները», «Ցեղասպանության ուրացումը և պատմության խեղաթյուրումը», «Հայոց ցեղասպանությունը շարունակվում է» խորագրերով /ապրիլ/:

ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայություն. «Վերքեր, որոնք երբեք չեն ամոքվում» հուշ-երեկո մարզկենտրոնի թ.1 հիմնական դպրոցում` «Հարգանքի տուրք» մոմերով երթ դեպի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի Ս. Սարգիս եկեղեցու բակում գտնվող հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ /ապրիլ/: