Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով, Արմավիրի մարզային գրադարանում բացվել է «Հուշարձաններ. խոսուն վկաներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն նախաձեռնել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Արմավիրի մարզային գրադարանը:
Ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքեր, ստեղծագործություններ, Արևմտյան Հայաստանի 19 հուշարձանների և քաղաքների, այդ թվում նաև` 11 լուսանկար ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի օպերատոր-լուսանկարիչ Աշոտ Մովսեսյանի` Կիլիկիայում կատարած լուսանկարչական աշխատանքներ:
Արմավիրի մարզային գրադարանի տնօրեն Ա. Ղազարյանը խոսել է ցուցադրությունում զետեղված հարուստ նյութերի, ցեղասպանության մասին նշանավոր մարդկանց դատապարտող մտքերի մասին, մեջբերել անգլիացի մեծ բանաստեղծ Ջ. Բայրոնի տողերից` տաղանդաշատ , ստեղծագործ հայ ժողովրդի մասին:
Միջոցառմանը ներկա են գտնվել Նորավանի, Արմավիր քաղաքի թիվ 8, թիվ 6, թիվ 9-ը հիմնական դպրոցների մանկավարժական և աշակերտական կոլեկտիվները, մշակութային գործիչներ: Նրանց բաժանվել են` «Հայ որբերի օտարազգի մայրերը», «Հայ գողգոթան» բուկլետները:
Օրվա խորհրդով տպավորված դպրոցականները կատարել են թեմային համահունչ երգեր, ասմունքել են: