Ուշբրոնզեդարյան դաշույն (մ.թ.ա. 13-12-րդ դարեր)

Ուշբրոնզեդարյան դաշույն (մ.թ.ա. 13-12-րդ դարեր)

2023-06-13T15:00:27+00:00 13/06/2023|Լրահոս|

Սևանյան տիպի, միաձույլ լեզվակավոր շեղբով դաշույնը հայտնաբերվել է Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտից : Դաշույնը ցանցկեն է, սեղանաձև գոտեկապով, ուղղանկյունաձև, ցանցկեն մետաղական կոթառով և կոնաձև ցանցկեն գլխիկով : Շեղբի վերնամասում` լեզվակի վրա, առկա է բրոնզե գամ, որով բռնակն ամրացվել է շեղբին :

Գտածոն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուում է :