Սևանյան տիպի, միաձույլ լեզվակավոր շեղբով դաշույնը հայտնաբերվել է Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտից : Դաշույնը ցանցկեն է, սեղանաձև գոտեկապով, ուղղանկյունաձև, ցանցկեն մետաղական կոթառով և կոնաձև ցանցկեն գլխիկով : Շեղբի վերնամասում` լեզվակի վրա, առկա է բրոնզե գամ, որով բռնակն ամրացվել է շեղբին :
Գտածոն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուում է :