«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ապրիլի 26-ին հյուրընկալել էր ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Թբիլիսիի թիվ 98 դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին։ «Հանրակրթական էկոտուր» ամենամյա բնապահպանական ուսումնական նախագծի շրջանակում այս տարի անցկացվող «Գետը քաղաքում» միջազգային ծրագրի մասնակիցներին լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացվել են Հրազդան գետի շրջակայքի հուշարձանները: Դպրոցականները եղել են նաև վերոնշյալ հուշարձանների տարածքներում:
ՊՈԱԿ և հուշարձանների տարածք կատարած այցին ֆոտոշարքով անդրադարձել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքէջը: