ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ

2017-12-23T20:18:21+00:00 22/12/2017|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի և ՀՊՄՀ նախաձենությամբ  դեկտեմբերի 27-ին, ժամը 10։00-ին  ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետում (Ալեք Մանուկյան 13/ա) կբացվի հայոց պատմության ու մշակույթի նվիրյալներից  մեկի՝ Լավրենտի Բարսեղյանի անվան կաբինետ-լսարան, ապա` ժամը 11:00-ին , նույն բուհի թանգարանում (Տիգրան Մեծի 17, Հայոց պատմության ֆակուլտետ, երկրորդ հարկ) կներկայացվի ժամանակավոր ցուցադրություն, որում ընդգրկված են Լ.Բարսեղյանի լուսանկարներն ու անձնական իրերը։ ժամը 12:00-ին  նիստերի  դահլիճում կմեկնարկի «Հայոց պատմության ու մշակույթի նվիրյալը» խորագիրը կրող գիտաժողովը: Զեկույցներով հանդես կգան անվանի գիտնականի ուսանողական ընկերները, ինչպես նաև այսօր արդեն գիտական ոլորտում ճանաչում ունեցող մարդիկ, ովքեր մասնագիտական առաջին փորձառությունը ստացել են կարկառուն գիտնականից։  Միջոցառումները նվիրված են Լավրենտի Բարսեղյանի ծննդյան 80-ամյակին: