ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

2012-09-21T17:42:15+00:00 21/09/2012|Լրահոս|

ՀՀ պաշտպանության, կրթության ու գիտության եւ մշակույթի նախարարների կողմից այս տարվա գարնանը ստորագրված համատեղ հրամանի համաձայն, միջոցառումներ են իրականացվում զինված ուժերի ներկայացուցիչների ռազամահայրենասիրական ոգու բարձրացման, պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ։ Համատեղ հրամանը կյանքի է կոչվել ապրիլից, իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Սեպտեմբերի 19-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմակամ միջավայրի պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցները հյուրընկալվել էին Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում։ ՊՈԱԿ-ի Երեւանի մարզային ծառայության պետ Արմեն Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց հուշարձանների պահպանության վիճակը, խնդիրները։ Երեւանի մարզային ծառայության պետի զեկույցն ընդգրկուն էր՝ վաղ միջնադարի ճարտարապետական շինություններից մինչեւ մեր օրերը։ Իր խոսքում նա ընդգծեց, որ մշակութային արժեքների պահպանությունն էլ ազգային անվտանգության խնդիր է, հետեւաբար մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է սրտացավ վերաբերմունք դրսեւորել եւ պահպանել դրանք։

Դասախոսության ավարտին վարժարանի կուրսանտներին ներկայացվել է «Գլաձորի համալսարան» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 1280 թ. կառուցված կրթօջախի՝ հայկական մշակույթի, գիտության ու հոգեւոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի մասին։

ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները խոստացան, որ այսօրինակ միջոցառումները ռազամավարժական ուսումնարանի կուրսանտների համար շարունակական կլինեն։
Մարզային ծառայությունների պատասխանատուները հաստատված ժամանակացույցի համաձայն, կլինեն նաեւ հանրապետության մարզերի, նաեւ՝ սահմանամերձ շրջանների զորամասերում։