ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

Երեխաների պաշտպանության միջազգային  օրվա  առիթով  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «Տարոն»  գեղագիտական կենտրոնը  տոնական  գեղեցիկ միջոցառում էին  կազմակերպել  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում:  Ելույթներով հանդես  են  եկել  գեղագիտական կենտրոնի  ժողովրդական, ազգագրական պարերի  համույթները: «Հայաստանը ես եմ», «Տարոնի», «Ծաղկաձորի պոպուրի»  և  մյուս  կատարումները  տոնական  ջերմ  տրամադրություն  են  փոխանցել արգելոց-թանգարանի  այցելուներին: