ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2015-04-20T17:13:38+00:00 20/04/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Երևանի ՊՄՊ մարզային ծառայության, հանրակրթական դպրոցների ու մայրաքաղաքի զորամասերի համագործակցության արդյունքում մաքրվել ու բարեկարգվել են մայրաքաղաքի մի շարք հուշարձաններն ու հարակից տարածքները: Աշխատանքները մեկնարկել են ս.թ. ապրիլի 17-ից: Մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն, Շենգավիթ, Էրեբունի համայքներում գնտվող Երկրորդ աշխարհամարտի և ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքներում: Մաքրվել է նաև Վարդան Մամիկոնյանի արձանը:

Միջոցառմանը մասնակցել են հանրակրթական դպրոցների 50-ից ավելի աշակերտներ, նույնքան էլ` ժամկետային զինծառայողներ: