ԱՌԱՋԻՆ ԴԱՍՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԱՌԱՋԻՆ ԴԱՍՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Արդեն 11 տարի է, բարի ավանդույթի համաձայն, գիտելիքի օրը Վայոց ձորի դպրոցներից մեկի առաջին դասարանի փոքրիկներն իրենց առաջին դասն անցակցնում են «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Այս անգամ արգելոց-թանգարանը հյուրընկալել է Վերնաշենի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ութ աշակերտներին: Երեխաները դիտել են արգելոց-թանգարանի ցուցադրությունը, սերտել առաջին դասը: «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Բարիս Քոչարյանը փոքրիկներին համառոտ պատմել է Գլաձորի համալսարանի երբեմնի հոգևոր, գիտական ու կրթական նշանակության մասին, նշել, որ միջնադարում այստեղ են բարձրագույն կրթություն ստացել, գործել և ստեղծագործել ժամականի անվանի հայ մտավորակաները, ապա փոքրիկներին հորդորել լավ սովորել:

Հայ միջնադարյան ուսումնագիտական կարևոր կնետրոնում առաջին դասին ներկա երեխաներն էլ ներկայացրել են դպրոցի մասին իրենց պատկերացումները: Նրանցից շատերն ասել են, որ ընդհանրապես առաջին անգամ են թանգարան եկել:

Առաջին դասին ներկա են եղել նաև Վերնաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչները, ծնողներ, Վայոց ձորի մարզպետարանի ՏԻ վարչության գլխավոր մասնագետ Աղվան Հարությունյանը: Ուսուցիչները «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Բ. Քոչարյանից շնորհակալություն են հայտնել` թանգարանում հյուրընկալելու նախաձեռնության և շատ ուսուցողական առաջին դասի համար:

Միջոցառման ավարտին առաջին դասարանցիները արգելոց-թանգարանի կողմից գրենական պիտույքներ են նվեր ստացել: