ԿԱԶՄՎԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ

ԿԱԶՄՎԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱԼՈԳ

2017-03-10T11:42:37+00:00 11/08/2016|Լրահոս|

2014 – 2015 թթ. ընթացքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 33 անուն գիրք, բուկլետ, ուղեցույց, քարտեզ, գլուխկոտրուկ է հրատարակել, նաև` գիտաճանաչողական երկու ֆիլմ նկարահանել: Նպատակը`պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը և ուսումնասիրմանը նպաստելն է, սեր, հոգատարություն, նաև պատասխանատվություն սերմանելը` մեր մշակութային ժառանգության հանդեպ :

Առանձնացնելով մի քանիսը, նշենք, որ օրինակ ընթերցողի դատին հանձնված հնագետ Ֆրինա Բաբայանի և Աղավնի Ժամկոչյանի հեղինակած «Ուրվագծեր հին Երևանի պատմության և հնագիտության» ձեռնարկում անդրադարձ կա 16-18 դդ.-ում Երևանի պատմության և հնագիտության հարցերին: Անվանի ուրարտագետ, հնագետ, արևելագետ Բորիս Պիոտրովսկու հիշատակին է նվիրված «Պիոտրովսիկն և հնագիտությունը» ժողովածուն, որում ներառվել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Լեհաստանի, Թուրքիայի –ամանակակից հնագետների հոդվածները` նվիրված հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությանն առնչվող հիմնախնդիրներին:

Հրատարակվել են նաև «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» եւ «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը», Թորոս Թորամանյանի «Անիի Մայր Տաճարը» պրակներըը: Ներկայացվել են են պատմական Հայաստանի մայրաքաղաք Անիի շքեղ ճարտարապետությունը ներկայացնող հայկական ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմանդիր, ճարտարապետ Թորամանյանի 20-րդ դարի սկզբին կատարած աշխատանքները:

«Գլաձորի համալսարան» և «Մեծամոր» գիտաճանաչողական ֆիլմերում անդրադարձ է կատարվել Գլաձորի միջնադարյան համալսարանի ստեղծման, ծաղկման և հայ մշակույթի գիտության ու հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի մասին: «Մեծամոր» ֆիլմով փորձ է արվել ներկայացնել հնավայրի 7000-ամյա պատմությունը, Մեծամորի կարևոր դերը մ.թ.ա. 15-13 դդ., երբ Մեծամորը առևտրատնտեսական և քաղաքական կապեր է հաստատել Եգիպտական, Նոր Խեթական թագավորությունների և այլոց հետ:

Ընթերցող լայն շրջանակները հրատարակությունները կարող են ձեռք բերել ՊՈԱԿ-ից: Ստորև ներկայացվում է կազմված հրատարակությունների կատալոգը:

Գրքերի կատալոգ