ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

2018-05-11T13:54:31+00:00 May 7th, 2018|Երեվան, Լրահոս|

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների  և  պատմական միջավայրի  պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը  և  «Եվրոպական  Ժառանգության  Կամավորներ» կազմակերպության  ղեկավար,  «ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության կամավորներ»  ծրագրի  եվրոպական  մասի  համակարգող  Բերտ  Լյուդվիգը  հանդիպման ընթացքում քննարկել  են  գործակցության  հնարավոր  ուղղությունները:

 

«Եվրոպական Ժառանգության  Կամավորներ»  կազմակերպությունը  գործունեության  20  տարիների   ընթացքում  շուրջ  200  նախագիծ  է  իրականացրել,  որին  մասնակցել  է  2000-ից  ավելի   կամավոր  աշխարհի  67  երկրից:  Կառույցի  նպատակը` պատմամշակութային  ու  բնության  ժառանգության  պահպանության  հանրահռչակմանը,  վերականգնման  աշխատանքներին  նպաստելն  է:

ՊՄՊ  ՊՈԱԿ-ի հետ համագործակցության  ծրագրերն  էլ  հավակնոտ  և  իրատեսական են:  Բերտ  Լյուդվիգի  խոսքով  մշակութային  ժառանգության  ոլորտը  ներկայացնող  կամավորները` ճարտարապետներ, ինժեներներ, վերականգնողներ են: Կամավորական աշխատանքների ընթացքում  նրանք  նաև  մասնագիտական խորհրդատվություններով  են  աջակցում:

Բերտ  Լյուդվիգի  ղեկավարած  կառույցը  նաև  օն-լայն  հարթակում է լուրջ  գործունեություն  ծավալում:  Նրանց  աշխատանքները ներկայացվում են  heritagetimes.eu  էլեկտրոնային  կայքում:

«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  տնօրեն  Արա  Թարվերդյանը հայտնել է, որ  հրատարակության է պատրաստվում գիտահանրամատչելի  ամսագիր:  Նա  համոզմունք  է  հայտնել, որ երիտասարդ  մասնագետները  հնարավորություն  կունենան  հայկական  հուշարձանների մասին  տեղեկատվական  հոդվածները  ներկայացնել  միջազգային  հարթակում:  Տեղեկատվական հարթակը, ըստ  ՊՈԱԿ-ի տնօրենի նաև լավ հնարավորություն  է  շփման ու  փորձի փոխանակման համար:

 

 

Հեղ. Մ. Ավանեսյան