ՎՐԱՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

ՎՐԱՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

2018-08-24T15:16:30+00:00 August 14th, 2018|Վայոց Ձոր, Լրահոս|

«Վայոց  Ձորի մարզի  ամենագեղեցիկ  վայրերից  մեկում` Եղեգիսի կիրճում գործող «Սիրանույշ» ճամբարը,  «Սյունիք-զարգացում» Հասարակական կազմակերպության  նախաձեռնությամբ, հյուրընկալել էր  60 դպրոցականների: Վրաստանից ժամանած բարձր դասարանների 30 աշակերտներն  առաջին անգամ էին մեր երկրում: Ամառային ճամբարում անցկացրած 10-ը օրերի  ընթացքում  հայ  հասակակից  ընկերների  հետ վրացի դպրոցականները  հետաքրքիր ու հագեցած առօրյա են ունեցել:

 

Օգոստոսի 11-ին  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ  Վայոց  Ձորի մարզային ծառայությունը  ճամբարականների համար  կազմակերպել էր մարզի հուշարձանների լուսանկարների  ցուցադրություն, որի ընթացքում մարզային ծառայության պետ Մելանյա  Դովլաթյանը,  տեղակալ  Արթուր Սարգսյանը  երեխաներին  ծանոթացրել են Վայոց Ձորի  մարզի պատմությանն ու մշակույթին,  պատասխանել  բազմաբնույթ  հարցերի:

Վրացի դպրոցականները ականկնկալ են մատուցել` հայերենով  կատարել են  Սայաթ-Նովայի  «Աշխարհումս իմն դուն իս»  ստեղծագործությունը:

Նրանք եղել են Նորավանքի վանական համալիրում, շրջել հուշարձանի տարածքում, ծանոթացել թանգարանում  ներկայացված ցուցանմուշներին:

Ճամբարականները Հայաստանից  մեկնել են  վառ տպավորություններով,  նաև` մարզի  հուշարձանները  պատկերող կրծքանշաններով, որոնք  նրանց  հանձնել  է ՊՄՊ Վայոց  ձորի  մարզային  ծառայության  պետ Մ. Դովլաթյանը: