ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

2018-11-07T15:25:08+00:00 September 10th, 2018|Լրահոս|

ՀՀ  կառավարության  «Մաքուր  Հայաստան» ծրագրի  շրջանակում սեպտեմբերի 8-ին անցկացված համապետական շաբաթօրյակին ակտիվորեն  մասնակցել են նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  աշխատակիցները:  Մաքրվել ու բարեկարգվել են ինչպես մայրաքաղաքի,  այնպես էլ` մարզերի հուշարձանների տարածքները:

Երևանում սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել «Հաղթանակ»-ի կամուրջ  և  «Կարմիր կամուրջ»  հուշարձանների տարածքներում:

Մարզային  ծառայության ու  ՏԻ մարմինների աշխատակիցների, ժամկետային զինծառայողների, դպրոցականների ջանքերով մաքրվել են Արարատի մարզի 20` Վեդի, Արարատ, Արտաշատ, Ոսկետափ, Փոքր Վեդի և այլ համայնքների հուշարձանների  տարածքներ:

Լոռու մարզային ծառայության պատասխանատուները հանրակրթական դպրոցների աշակերտների աջակցությամբ  բարեկարգման աշխատանքներ են իրականացրել մարզի թվով 8`Շնող, Ալավերդի, Լոռի Բերդ համայնքների 15-ից ավելի հուշարձանների տարածքներում:

Կոտայքի  մարզում բարեկարգման աշխատանքներն անցկացվել են 16 հուշարձանի`Բջնիի Սուրբ Աստվածածին, «Չարենցի  կամար», «Պողոս-Պետրոս»  եկեղեցական  համալիր, տարբեր համայնքների ԵԱԶ հուշարձանների տարածքներում:

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալեր Նազարեթյանը աշխատակիցների հետ միասին համապետական շաբաթօրյակին սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել Գյումրիի՝  Մայիսյան ապստամբության, Նոր կյանք համայնքում՝ Սուրբ Գևորգ մատուռի և մի շարք այլ  պատմամշակութային հուշարձանների տարածքներում:

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև  Գյումրու N  զորամասի  զինծառայողները։  Նրանք սանիտարական  մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Գումրու Ուղղափառ Եկեղեցու տարածքում։  Աշխատանքներին զուգահեռ ՊՄՊ Շիրակի մարզային ծառայություան պետ Վալեր Նազարեթյանը կարճ ակնարկով  զինծառայողներին ծանոթացրել է մարզի պատմամշակութային հուշարձաններին։

Սյունիքի մարզում էլ ակտիվորեն մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Կապանում մասնավորապես մաքրվել են «Վահանավանք» վանական համալիրի, «Դավիթ բեկ» հուշահամալիրի, «Զանգեզուրցի աղջիկը», «Գարեգին Նժդեհ» հուշահամալիրների տարածքները:  «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամակութային արգելոցի  և ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով էլ բարեկարգվել է «Որոտնավանք» վանական համալիրի տարածքը:

Մեղրիի տարածաշրջանում ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցներին միացել են Մեղրիի թիվ 1 միջն դպրոցի  բարձր դասարանի  աշակերտները։ Աշխատանքներին մասնակցել և պատանիներին ոգևորել է մեղրեցի երկարամյա մանկավարժ  Ժորա Միրզոյանը։  Հուշարձանների  պահապանները  չորացած բուսածածկույթից  մաքրել են 18-րդ  դարով թվագրվող ավերված սրբատեղիի տարածքը, կանգնեցվել են խաչքարեր։

ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության, «Արփի» բնապատմական արգելոցի, Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի սաներն ու դպրոցականներն էլ մաքրել են Եղեգնաձորի Սուրբ Սարգիս եկեղեցու և Քյոշկ ամրոցի շրջակայքը: Սանիտարական մաքրման ու բարեկարգման  աշխատանքներ են իրականացվել  նաև Մարտիրոս

համայնքի Ս.Աստվածածին,  Հերհեր համայնքի Ս.Գևորգ եկեղեցու, Ելփին համայնքի «Թուխ մանուկ» մատուռի, Եղեգիս համայնքի Զորաց տաճարի, Արատեսի վանական համալիրի,  Նորավանքի ձորի, ԵԱԶ հուշարձանների տարածքներում: Արտաբույնք համայնքում էլ մաքրվել է Վարդանանց պատերազմի զոհերին նվիրված մատուռի և հուշարձանի մերձակայքը: