«ԱՐՓԻ» ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

«ԱՐՓԻ» ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի դպրոցի 5-8-րդ դասարանների աշակերտների /85 հոգի/ համար, օրերս կրթօջախում կազմակերպվել էր ցուցահանդես` «Արփի» բնապատմական արգելոցի բուսական աշխարհը» թեմայով: Մեծ էկրանին ցուցադրվել են արգելոցում աճող ավելի քան 100 ծառերի, թփերի և բույսերի լուսանկարներ: Արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը ներկայացրել է արգելոցի բուսական աշխարհը ` ուշադրություն հրավիրելով շուրջ 200 տեղահատուկ /էնդեմիկ / և «Կարմիր գրքում» գրանցված բույսերի տեսակների վրա: Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ ունկնդրել են դասախոսություն, ապա թեմային առնչվող հարցադրումներ արել: