Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ

2014-11-12T16:08:39+00:00 12/11/2014|Լոռի Հուշարձաններ|

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ
Լոռու մարզ
ք. Սպիտակ
պետ. ցուցիչ՝5.6.7

 

Պատմական, հնագիտական, նյութական մշակույթի հուշարձաններով հարուստ Սպիտակ քաղաքը 1988 թ. աղետալի երկրաշարժի պատճառով, հազարավոր մարդկային անդառնալի կորուստների կողքին ունեցավ նաև մշակութային կորուստներ: Սպիտակի ժողովուրդը՝ որպես իր նահատակներին հիշատակման մխիթարություն և աղոթքի ու հաղորդակցության տաճար առ Աստված հիմնեց Ս. Հարություն եկեղեցին՝ նախկինում գոյություն ունեցող նույնանուն եկեղեցու փոխարեն: Եկեղեցին կառուցվեց 1997-2000 թթ.՝ երկրաշարժից տաս տարի անց՝ «Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ»-ի միջոցներով, որն այդ կազմակերպության առաջին ներդրումն էր Հայաստանի Հանրապետությունում: Նախագծի հեղինակը ճարտարապետ Բաղդասար Արզումանյանն է, շինարարը՝ «Մ. Լամբարյան» ՍՊԸ:
Ս. Հարություն եկեղեցին գմբեթավոր կառույց է՝ բազալտե սրբատաշ քարերով կառուցված: Եկեղեցու արևմտյան կողմում եռահարկ զանգակատունն է՝ ութ սյուների վրա բարձրացող ռոտոնդայով: Զանգակատան արևմտյան ճակատը հարդարված է հյուսկեն շրջանակի մեջ ներփակված թևատարած, քանդակազարդ խաչով: Գլխավոր՝ արևմտյան մուտքի երկու կողմերում նախկին սրբավայրից մնացած մասունքներ են՝ խաչքարեր և այլ դետալներ:
Եկեղեցու բակում են գտնվում նաև Մեծ Եղեռնին և Արցախյան ազատամարտին նվիրված հաշարձանը (Արծիվը թրով և խաչով), մեկ նորակերտ խաչքար (ետնամասում՝ «Սուգ և արև» մակագրությամբ) և մանուկների վերածննդին նվիրված հուշարձանը (1988-2004 Բերգամո-Սպիտակ Զորակցության միություն):