ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

2015-08-10T09:32:43+00:00 July 21st, 2015|Լրահոս|

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2015» ծրագրի շրջանակներում ս/թ հուլիսի 15-ից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում գործող ճամբար-կայանատեղիում արտերկրից ժամանած 15 կամավորների /Իտալիա, Կորեա, Իսպանիա, Թուրքիա, Ռուսաստան, Բելգիա, Չեխիա, Գերմանիա/ առօրյան բավական հետաքրքրական է անցնում: «Հայաստանի ուսանողական ջոկատներ» /ՀՈՒՋ/ կամավորական աշխատանքների ծառայության հանրապետական շտաբի օժանդակությամբ գործող ճամբար-կայանատեղիի կամավորները այլ միջոցառումների թվում մասնակցել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Զվարթնոցի տաճարի և շրջակա տարածքի սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքներին:

Օտարազգի կամավորների առօրյան առավել ուշագրավ դարձնելու նպատակով ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժինը հուլիսի 20-ին «Զվարթնոցը մեր աչքերով» ծրագրի շրջանակում, տաճարի առջև գտնվող բացօթյա տարածքում նկարչության դաս էր կազմակերպել: ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի վարիչ, նկարիչ Տիգրան Զաքյանը ներկայացրել է առաջադրանքի էությունը, ճամբարականներին տրամադրվել են նկարչության համար անհրաժեշտ պարագաներ: Կամավորները Զվարթնոցը ներկայացնել են իրենց աչքերով արդյունքում ստանալով գեղանկարի ուրույն տարբերակներ :

Ճամբար-կայանատեղին կգործի մինչև հուլիսի 28-ը: