ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 5 ՀԱՐՑ

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 5 ՀԱՐՑ

2016-03-25T10:48:10+00:00 04/03/2016|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի մարտի 3-ի նիստին, որը վարել է ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, մասնակցել են խորհրդի 21 անդամներից 19-ը: Գիտամեթոդական խորհուրդը քննարկել ու համապատասխան որոշումներ է կայացրել օրակարգում ընդգրկված 5 հարցի վերաբերյալ: Հավանության արժանացավ ՊՈԱԿ-ի 2016 թ. աշխատանքային պլանը: Քննարկվեց ու հաստատվեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2017 թ. գիտական ծրագրերի նախագիծը, որով նախատեսվում է պեղման շարունակական աշխատանքների նախապարտաստում և իրականացում «Մեծամոր» հնագիտական հուշարձանի տարածքում, քաղաքային թաղամասում և դամբարանադաշտի հատվածում: Պեղումներ են նախատեսվում նաև «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում: Նախագծով կշարունակվեն նաև գիտագործնական ծրագրերի իրականացումը Դ. Լիխաչովի անվան «Ժառանգություն ինստիտուտի» և Գրոդնոյի Յանկա Կուպալայի անվան համալսարանի հետ: Ինը կետից բաղկացած գիտագործնական աշխատանքների ծրագրով նախատեսվում է նաև գիտահետազոտական ու հրատարակչական աշխատանքների իրականացում:

Գիտամեթոդական խորհրդի նիստում ներկայացվեցին նաև Մեծամոր հնավայրի հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի 2015 թ. պեղումների արդյունքները: Խորհրդի անդամների երաշխավորությանն արժանացավ «Զորաց քարեր» գրքույկի հրատարակումը:

Քննարկվեց նաև Սլավա Սարգսյանի` «Արցախի բնակավայրերը» աշխատությանը հրատարակություն երաշխավորելու հարցը: Նիստը վարող Աշոտ Փիլիպոսյանի խոսքով աշխատությունը հեղինակի երկարամյա դիտարկումների և գրառումների արդյունք է: Բարձր գնահատելով Արցախի պատմամշակութայի հուշարձանների պահպանության ու հանրահռչակման գործում Ս. Սարգսյանի դերը, միաժամանակ գիտամեթոդական խորհուրդը` թերությունների շտկման համար որոշ ուղղություններ մատնանշեց:

Խորհրդի նիստում քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր: