ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԽՍՀՄ ՀԵՐՈՍ ՎԱՀԻԿ ԼևՈՆՅԱՆԻՆ

ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԽՍՀՄ ՀԵՐՈՍ ՎԱՀԻԿ ԼևՈՆՅԱՆԻՆ

2015-02-20T17:00:45+00:00 20/02/2015|Uncategorized|

Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է նաև հայ ժողովուրդը. 107 հայորդիներ արժանացել են ամենաբարձր՝ ԽՍՀՄ հերոսի կոչման, 63 հայ գեներալներ ղեկավարել են խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ: Վայոց ձորի մարզից ռազմաճակատ են մեկնել բազմաթիվ երիտասարդներ, պատանիներ, որոնք փառքով են պսակել իրենց անունները:

Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, փետրվարի 23-ին Վայոց ձորի մարզի Արփի համայնքի Վ. Լևոնյանի անվան հանրակրթական դպրոցում կկայանա «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան» խորագրով հուշ-երեկո` նվիրված ԽՍՀՄ հերոս Վահիկ Լևոնյանին: Նա ռազմաճակատ է մեկնել 18 տարեկանում, բազում սխրանքների հեղինակը հասել է մինչև Բեռլին: Վ. Լևոնյանը պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական Մեծ պատերազմի առաջին աստիճանի, Փառքի երկրորդ աստիճանի շքանշաններով, բազմաթիվ մեդալներով:

Այս նախաձեռնությամբ կտրվի Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը Վայոց ձորի մարզում: