Երեւանի քաղաքապետարանը, մայրաքաղաքն ավելի մաքուր և կանաչապատ դարձնելու նկատառումով, նոյեմբերի 14-ը հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի օր:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ևս միացել են համաքաղաքային շաբաթօրյակին` վաղ առավոտից ձեռնամուխ լինելով սանիտարական մաքրման աշխատանքներին: Մաքրվել են «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները: