ՎՏԱՆԳՎԱԾ Է ԱՐՏԱՎԱՆԻ ԿԱՄՈՒՐՋԸ

ՎՏԱՆԳՎԱԾ Է ԱՐՏԱՎԱՆԻ ԿԱՄՈՒՐՋԸ

2018-03-29T16:00:44+00:00 04/03/2013|Վայոց Ձոր|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզի ՊՄՊ ծառայությունը ահազանգ է ստացել, որ Արտավան գյուղում գտնվող կամուրջը / 9.11.5.5. / խիստ վթարային վիճակում է: Կամրջի փլուզվելու վտանգն առավել հրատապ է` պայմանավորված գարնանը սկսվող ձնհալի հետ: Մարզային ծառայության պետը դիմել է Արտավանի գյուղապետին` կամրջի վրայով երթեւեկությունը դադարեցնելու խնդրանքով, սակայն, տեսականորեն դա հնարավոր չէ, քանի որ գյուղի մի մասը մյուս կապող օղակն է:

Ահազանգով գյուղ է մեկնել ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Համլետ Եղիազարյանը: Համագործակցելով Արտավանի գյուղպետարանի հետ տեղում ուսումնասիրություն է կատարվել, կազմվել է արձանագրություն, որին ներկա է եղել նաեւ Արտավանի գյուղապետ Արթուր Գալստյանը:

Նկատի ունենալով խնդրի հրատապությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար դիմել է ՀՀ մշակույթի նարարար Հասմիկ Պողոսյանին:

Խնդրի առնչությամբ մարտի 12-ին նախանշված է խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ: