ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ` ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ` ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

2018-03-29T16:00:44+00:00 25/04/2013|Վայոց Ձոր|

Վայոց ձորի մարզը հարուստ մշակութային ժառանգություն ունի, եւ մարզում հաշվառված պատմամշակութային հուշարձանների պահպանությանն առնչվող հարցերում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը մշտապես զգացել է մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից ցուցաբերվող հոգատար, պատրաստակամ վերաբերմունքն ու աջակցությունը: «Թույլ տվեք հայտնել մեր անկեղծ շնորհակալությունն ու ջերմ երախտագիտությունը: Հիրավի անհնար է գերագնահատել հիշյալ հրաշալի հատկանիշների նշանակությունը, քանզի պետական բարձրաստիճան պաշտոնյայի ուշադրությունից են հաճախ կախված համապատասխան տարածքի բնակչության հոգատարությունն ու սրտացավությունը հայրենի հուշարձանների պահպանության հանդեպ», – ասված է ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ.Պողոսյանի շնորհակալական նամակում:

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա տոնակատարության շրջանակներում Եղեգնաձոր մարզկենտրոնում հաջողությամբ կայացած միջոցառումը / երթ/ նոր մեկնարկ կուղենշի պետական կառույցների համատեղ ու արդյունավետ գործակցության համար: