ԵՐԻՑԱՎԱՆՔ

ԵՐԻՑԱՎԱՆՔ

2014-08-12T15:57:06+00:00 12/08/2014|Սյունիքի Հուշարձաններ|

ԵՐԻՑԱՎԱՆՔ
Սյունիքի մարզ
գ. Արծվանիկ
պետ. ցուցիչ՝ 8.18.15

 

Վաղմիջնադարյան Երիցավանք համալիրը հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցի՝ եզակի հորինվածքով հուշարձաններից է: Գտնվում է գյուղից 3 կմ հարավարևելք, բարձր սարահարթի վրա: Ըստ XIII-XIV դդ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, վանքը հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը V դ.: Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, մատուռից, որոնք այժմ կիսավեր վիճակում են: Վանքի Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին միանավ, թաղածածկ դահլիճ է՝ հյուսիսային և հարավային ճակատներին երեք բաց կամարաշարերով: Ունի 20 մ երկարություն և 7 մ լայնություն: Կառուցված է կիսամշակ բազալտե քարերով: Վանքը հետագայում, պաշտպանական նպատակներով, շրջափակվել է կրկնակի պարսպապատերով, որոնցից պահպանվել է միայն արևելյան պարսպապատի մի հատվածը:
Մատուռի ավերակները գտնվում են համալիրի հյուսիսային կողմում:
Վանքի հյուսիսարևմտյան կողմում կա քարայրների համալիր, որոնցից մեկում, ըստ ավանդության, ճգնել է Հայր Երիցակը:

Հիմնական գրականություն

Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Երևան, 1986: