«ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ» ԹԵՄԱՅՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

«ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ» ԹԵՄԱՅՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T16:00:44+00:00 05/11/2014|Վայոց Ձոր|

2014 թ. Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից հայտարարվել է «Ընտանիքի տարի»: Աշխարհի տարբեր երկրներում ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ են իրականացվում: Ծրագրին անմասն չի մնացել նաև Հայաստանի Հանրապետությունը: Վայոց ձորի մարզպետարանի կրթության վարչության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ, Մալիշկա համայնքի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել է «Իմ ընտանիքը» թեմայով շարադրության մրցույթ, որին մասնակցել է 37 դպրոցական: Բարձր դասարանների աշակերտների շարադրությունները առողջ, երջանիկ ու ջերմությամբ լի ընտանիքի մասին է: Նրանք նկարագրել են իրենց ընտանիքները, հարազատների հետ փոխհարաբերությունները և իհարկե թերությունները: 11-րդ դասարանցիներից Վահե Ստեփանյանն օրինակ խոստովանել է, որ հասակակից քրոջ հետ գրեթե ամեն օր վիճում է, բայց և մշտապես շրջապատված է ծնողական ջերմությամբ: Շարադրություններում նրանք շեշտել են, որ յուրաքանչյուր մարդու ամենամեծ ձեռքբերումը լավ ընտանիք ունենալն է և աշխարհի բոլոր երեխաներն են արժանի ընտանեկան ջերմության:

Հանձնաժողովը, /նախագահ Վայոց ձորի մարզի մարզպետարանի կրթության վարչության պետ Ա. Ղազարյան/ ամփոփելով շարադրությունները, լավագույն աշակերտներին գովասանագրեր և նվերներ է հանձնել: