«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Տավուշի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները մարզի բնակիչների, զինծառայողների և հանրակրթական դպրոցների 100-ից ավելի աշակերտների հետ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Իջևան, Գոշ, Դիլիջան, Չինարի, Այգեձոր համայքներում գտնվող հուշարձանների տարածքներում: Մաքրման աշխատանքներ են կատարվել Երկրորդ աշխարհամարտում զոհված ազատամարտիկների, Զորավար Անդրանիկի հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքներում:
Գանձաքարում, մասնավորապես, մաքրվել են Ս. Աստվածածին, Նորաշենում` Սրբատեղի Խաչ, գերեզմանոց 10-20-րդ դդ., Գոշավանք, Մակարավանք վանական համալիրիների տարածքները: Մատինովի / Դիլիջան/, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող /Այգեձոր/ հուշաղբյուրները, Ստեփան Շահումյանի /Չինարի/ հուշարձանը:
Միջոցառումներին մասնակցել է 50 զիվորական և 100-ից ավելի աշակերտ: