«Երկրի օր» գլոբալ բնապահպանական միջոցառման շրջանակում «Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործակցությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվել է 1 540 նոր ծառաթփատեսակ։
Նպատակը՝ «Զվարթնոց»-ի տարածքում կենդանի ցանկապատ ստեղծելն է։
Ծառատունկի միջոցառմանը մասնակցել են՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն, Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը, Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, որոնք «Զվարթնոց»-ում տնկել են իրենց անվանական ծառերը։
Ծառատունկի միջոցառումն ուղեկցվել է վարպետութան դասերով, բնության և արվեստի համադրման արդյունքում ստեղծված ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ՝ համեմված ազգային երգով ու պարով։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքն «Էյ Թի Փի»-իի կողմից կանաչապատված վայրերից մեկն է։
Լուսանկարները՝ ստորև panorama.am-ի