ԱՄՓՈՓՎԵԼ Է «SELFIE» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ԱՄՓՈՓՎԵԼ Է «SELFIE» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

2016-06-08T15:54:23+00:00 07/06/2016|Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի, ինչպես նաև Թանգարանների միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինը՝ «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի հետ ապրիլի 18-ից մայիսի 21-ն անցկացրել է «Selfie» մրցույթ՝ սիրելի հուշարձանի հետ: Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո առաջին, երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած հաղթողներին ՝ Սերգեյ Հայրապետյան (16 տարեկան), Բալասան Կարապետյան (22 տարեկան), Միլենա Տատևոսյան (14 տարեկան), ՊՈԱԿ-ում հանձնվել են շահած մրցանակները:

Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը նվեր է ստացել «Թ. Թորամանյան. Անիի Ս. Գրիգոր Լուսավորիչ» գիրքը և ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանների այցելության 5 տոմս, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ հուշանվեր՝ Գառնիի մանրակերտը և ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանների այցելության 3 տոմս, երրորդ տեղը զբաղեցրածը՝ «Անիի Մայր Տաճար» թեմայով գլուխկոտրուկ և ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանների այցելության 2 տոմս:

Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ համապատասխանելով մրցույթի ներկայացրած տարիքային պահանջին (18-25 տարեկան), շահել է նաև լրացուցիչ մրցանակ՝ ուղևորություն Վրաստան, սակայն հրաժարվել է: