ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ և ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԸ. ԲԱՑ ԴԱՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ և ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԸ. ԲԱՑ ԴԱՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-28T16:09:51+00:00 03/03/2015|Լրահոս|

Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ Սարուխանի 2-րդ միջնակարգ դպրոցի բարձր դասարանում անցկացվել է բաց դաս՝ «Գեղարքունյաց աշխարհի ժամանակակից և պատմական քաղաքները» թեմայով: Դասին ներկա է եղել Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Շուշան Հովհաննիսյանը: Դպրոցականների համար նախատեսված պատմական անդրադարձը սկսվել է Գեղամա աշխարհի հին քարե դարի քաղաքակրթությունից, Ուրարտական հզոր բերդաքաղաք-ամրոցների պատմությունից ու հասել մինչև Գեղամայի երկու գավառների տարածքային խնդիրներ:

Բաց դասի նպատակը պատանիներին մեր հնագույն մշակույթի պատմության վերաբերյալ գիտելիքներով զինելն է, ազգային արժեքների նկատմամբ սեր սերմաները: Բաց դասի մյուս կարևոր առաքելությունն այն է, որ յուքանչյուր պատանի մեծ պատասխանատվությամբ ու հայրենասիրական պատքի զգացումով վերաբերվի պատմամշակութային հուշարձանների պահպանությանը:

Ամփոփելով թեման՝ ՊՄՊ պետի տեղակալ Շ. Հովհաննիսյանը նշել է. «Անցյալի պատմությունը մի լուսավոր փարոս է, որ ամեն մի ժողովուրդ պետք է ունենա իր ձեռքում, իր ճամփան անխափան անցնելու համար»: Աշակերտներն իրենց հերթին խոստացել են, որ այսուհետև ավելի ուշադիր կլինեն իրենց պատմամշակութային հուշարձանների պահպանությանը: