ԵԿԵՂԵՑԻ

ԵԿԵՂԵՑԻ

2013-10-18T11:52:36+00:00 18/10/2013|Լոռի Հուշարձաններ|

ԵԿԵՂԵՑԻ
Լոռու մարզ
գ. Դսեղ
պետ. ցուցիչ` 5.35.15

 

Գտնվում է Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանոցի տարածքում: Կառուցվել է 654 թ.: Միանավ կառույց է: Ավերակ է: Մնացել են շինության միայն հիմնապատերը: Կառույցը եղել է թաղածածկ, որի արևմտյան և հարավային պատերում եղել են պատուհաններ: Խորանը կիսաշրջանաձև էր: Մուտքը հարավից էր: Պատերը հիմքում շարված են խոշոր սրբատաշ բազալտե քարերով, իսկ վերին հատվածը` մանր, վարդագույն ֆելզիտով: Պատերի շարվածքում հետագայում տեղադրվել են խաչքարեր և խաչքարերի պատվանդաններ:

Գերեզմանոցի տարածքում, եկեղեցու ավերակներից դեպի հարավարևմուտք գտնվում է VI-VII դդ. դեղին ֆելզիտով կառուցված քառակող, եռաստիճան խարսխի վրա բարձրացող քանդակազարդ կոթողը, որը կանգնած է կարմրագույն խորանարդաձև պատվանդանի վրա: Կոթողից հարավարևելք, գերեզմանոցի եզրին 1281 թ. Վահրամ վարպետի կերտած «Խաչելություն» խաչքարն է, որն աչքի է ընկնում հարուստ պատկերաքանդակներով և զարդամոտիվներով:

Հիմնական գրականություն

Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986: