Մեկնարկել են Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները

Մեկնարկել են Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները

Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայությունում մեկնարկել են ապրիլի 18-ի՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում կազմակերպվող միջոցառումները։

ՊՄՊ ծառայություն-դպրոց-համայանք գործակցությամբ  մաքրման և բուսածածկույթի հեռացման աշխատանքներ են իրականացվել  Քոբեր կայարանի գյուղի Դեբեդի ձորալանջին գտնվող Գողգոթավանք Սբ Աստվածածին եկեղեցու տարածքում։

Գեղասարի Վիմափոր բնակավայրի շրջակայքում կատարվել են մաքրման և բուսածածկի հեռացման աշխատանքներ՝ Գոգարանի հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ։

Ղուրսալի Սուրբ Գևորգ եկեղեցու շրջակայքում իրականացվել են մաքրման աշխատանքներ՝  համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ։