Եղեգնաձորի երաժշտական դպրոցը մշտապես իր ակտիվ մասնակցությունն ու դերակատարումն է ունեցել ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնած պատմամշակութային միջոցառումների կազմակերպման ու իրականացման գործում: Երաժշտական դպրոցն ակտիվ համագործակցել է նաև բանակ-կրթություն-մշակույթ համաձայնագրի շրջանակներում կազմակերպած միջոցառմանը. կրթօջախի սաներն իրենց ուրույն մասնակցությունն են ունեցել Վայոց ձորի հուշարձանների սանիտարական մաքրման աշխատանքներում ու դրանց պահպանության գործում:
Եղեգնաձորի երաժշտական դպրոցը մեծ ակտիվությամբ է մասնակցել նաև «Վարդանանք-1565» մարզային միջոցառմանը, որի համար էլ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շնորհակալագրին: Այն երաժշտական դպրոցի տնօրենին է հանձնել ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը և շնորհակալություն հայտնել ակտիվ համագործակցության համար: