«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՉԱՅՑԵԼԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՉԱՅՑԵԼԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ

2018-03-29T16:00:40+00:00 07/04/2017|Վայոց Ձոր|

Պատմամշակութային հուշարձանների տարածքներ զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվանում է գարնան գալուն պես: Չնայած պատկան կառույցների զգուշացումներին ու հորդորներին` մեր հայրենակիցներից շատերն այցելում են զբոսաշրջության տեսանկյունից ոչ անվտանգ վայրեր:

Հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու նկատառումով մեկ անգամ ևս զգուշացնում ենք, զբոսաշրջության նպատակով չայցելել Վայոց ձորի մարզի «Արփի բնապատմական» արգելոցի տարածքում ներառված «Արջերի» քարանձավ /պետ ցուցիչ` 9.12.4/:

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը բազմիցս հայտարարել է, որ քարանձավ տանող ճանապարհը դժվարամատչելի է: Ինչպես նաև այցելուները կարող են անզգուշության արդյունքում վնասել քարանձավի ներսում առկա երկրաբանական և հնագիտական գոյացությունները, վտանգել քարանձավներում բնակվող չղջիկների կենսապայմանները:

Ի դեպ` գարնան ձնհալից հետո հուշարձանի տարածքում նաև քարաթափումներ են լինում, ինչը ևս վտանգավոր կարող է լինել զբոսաշրջիկների համար:

Հորդորում ու կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել սուր զգացողություններին, առաջնորդվել բանականությամբ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նպատակահարմար չի գտնում նաև զբոսաշրջիկների այցելությունները մարզի մյուս` «Մոզրովի» և «Մագելանի» քարանձավներ: