Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման Լոռու մարզային հանձնաժողովի նիստում քննարկվել են Շնող եւ Թեղուտ համայնքների վարչական շրջանների սահմաններում գտնվող, «Թեղուտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ինճպես նաեւ այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող եւ պետական սեփականություն համարվող որոշ հողակտորների նպատակային նշանակության փոփոխության հարցը:
Հաշվի առնելով, որ նշված հողոտարածքները հարուստ են հնագիտական մշակութային շերտերով, եւ նկատի ունենալով, որ վերջին տարիներին հողային աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել են նոր հուշարձաններ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմակամ միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն առաջարկել է մշակույթի նախարարությանը նմանատիպ աշխատանքների նկատմամբ մասնագիտական /հնագիտական/ հսկողություն սահմանել:
Նշենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը համագործակցության պատրաստակամություն է հայտնել: