ՄԵՂՐՈՒ ՄԵԾ ԹԱՂԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

ՄԵՂՐՈՒ ՄԵԾ ԹԱՂԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

2013-08-28T13:49:31+00:00 10/06/2013|Սյունիքի Հուշարձաններ|

ՄԵՂՐՈՒ ՄԵԾ ԹԱՂԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Սյունիքի մարզ
ք. Մեղրի
պետ. ցուցիչ` 8.5.1.24

Հայ ճարտարապետության համար մեծ արժեք են ներկայացնում Մեղրու տարածաշրջանի XVII դ. գմբեթավոր եկեղեցիները, որոնցից առավել ուշագրավը Մեղրու Մեծ թաղի Ս. Աստվածածին եկեղեցին է: Կառուցված է բնակավայրի բարձրադիր հյուսիսային թաղամասում: Քառամույթ գմբեթավոր բազիլիկ է: Կառուցված է բազալտով, թմբուկն ու գմբեթը` աղյուսով: Ունի երկու մուտք` արևմուտքից և հարավից: Հուշարձանի հարավային կողմից, ճակտոնի երկթեք ծածկի վրա կառուցված է զանգակատունը: Քառանկյուն աղյուսաշեն ռոտոնդա է` քառանիստ վեղարով պսակված: Եկեղեցին ունի արտաքին զուսպ հարդարանք: Միակ դեկորատիվ տարրը խոյի գլուխն է` հարավային ճակատի արևմտյան լուսամուտի մոտ: Ներքուստ եկեղեցին զարդարված է XIX դ. որմնանկարներով:

Հիմնական գրականության

Հասրաթյան Մ., Մեղրու շրջանի հուշարձանները, Երևան, 1987: