«Եվրոպական մշակութային ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում Նորավանքում հյուրընկալվել են եվրոպական տարբեր երկրներից ժամանած 50 /հիսուն/ հոգանոց պատվիրակությանը: Խումբը ղեկավարում էին Եվրոմիության ներկայացուցիչ Ալեսանդրո Սենեսին, ԵԽ մշակույթի հարցերով տնօրեն Ուլրիխ Բանիեսը և ծրագրի ղեկավար Մադլենա Գրոսմանը: Հյուրերը նաեւ այցելել են Արենիի գինու գործարան:
Վայոց ձորի մարզը հարուստ է մշակութային ժառանգությամբ: ՊՈԱԿ-ի մարզային ՊՄՊ ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը եվրոպացի հյուրերին ներկայացրել է մեր դարավոր մշակույթը, պատմել մազի հուշարձանների մասին, կարեւորել դրանց հանրահռչակումը ողջ աշխարհում: Եվրոպացիների հետաքրքրությունն ակնհայտ էր: Նրանք հետաքրքրվեցին Մոմիկի թանգարանով, Ստեփանոս Օրբելյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող տեղեկատվությամբ: